«Աէրոֆլոտ»-ը ձեռքի ուղեբեռ տեղափոխելու վերաբերյալ հայտարարություն է տարածել

Ռուսական «Աէրոֆլոտ» ընկերությունը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ձեռքի ուղեբեռ տեղափոխելու վերաբերյալ հայտարարություն:

«Աէրոֆլոտը» չի կիրառում հավելյալ սահմանափակումներ և չի փոխում ուղեբեռի տեղափոխման նորմերը, այլ միայն ուժեղացնում է նորմերի վերահսկողությունը: Համաձայն նորմերի՝ էկոնոմ և Կոմֆորտ դասերի մեկ ուղևորը կարող է ձեռքի ուղեբեռ տեղափոխել առնվազն 10 կիլոգրամ քաշով , Բիզնես դասի ուղևորը՝ 15 կիլոգրամ: Բոլոր դասերի ուղևորների համար ուղեբեռի չափերը չպետք է գերազանցեն 55 սմ երկարությունը, 40 սմ լայնությունը և 20 սմ բարձրությունը:

Հավելյալ կարելի է տեղափոխել օդանավակայանների առանց տուրքի (Duty Free) խանութներում ձեռք բերված ապարանքները, որոնք պետք է փաթեթավորված լինեն մեկ կնքված պլաստիկ փաթեթում, այդ փաթեթի չափերը չպետք է գերազանցեն ընդհանուր առմամբ 115 սմ:

Ֆոտոխցիկը, հեռախոսը և այլ էլեկտրոնային սարքերը ընդունվում են տեղափոխման, եթե փաթեթավորված են ձեռքի ուղեբեռում:Վերոնշյալ ապրանքները առանձին տեղափոխելու դեպքում նրանք հաշվարկվելու են որպես ուղեբեռի առանձին տեղ: Հաստատված նորմերին չհամապատասխանող տվյալ ապարանքները կտեղափոխվեն օդանավի բեռնախցիկում հատուկ պաշտպանիչ պատյաներում:

Այս թեմայով