Ազերի լրտես է ձերբակալվել Հայաստանում

g_image2Հայաստանի  ազգային  անվտանգության  ծառայությունը  ,  տեղեկացրել  է    Ադրբեջանի  մի  լրտեսի   ձերբակալվելու  մասին ։

Ըստ  Հայաստանի  ազգային  ծառայության՝    Խաչիկ  Յեղիշի  Մարտիրոսյան  անունով   այդ  անհատը զինվորական  տեղեկություններ  էր  փոխանցում  Ադրբեջանին ։

Նույն  տեղեկատվության  համաձայն՝   երևանաբնակ  60­ամյա  Խաչիկ    Մարտիրոսյանը  ,  Հայաստանի  ոստիկանության   նախկին  գործակիցն  է  եղել ։ Նա  ,  կամավոր  դիմել  է  Վրաստանում  Ադրբեջանի  դեսպանատանը  և  գումարի  դիմաց  լրտեսել  է  Հայաստանի  զինյալ  ուժերն  ու  ռազմական  օբյեկտները ։

Ի  դեպ  ,  Ադրբեջանի  պաշտպանության  նախարարությունը  հունվարի  28­ին  մի  հաղորդագրություն  է  հրապարակել   ,  որտտեղ  ասվել  է  թե՝  Ադրբեջանի  սահմանում  ձերբակալել  է  հայկական  ուժերի  լրտես  77­ամյա  Մամիկոն  Խոջոյանին ։

Ղարաբաղի  շփման  գծում   Հայաստանի  ու  Ադրբեջանի  ուժերի  միջև  վերջին  սաստիկ  բախումներից  հետո  ,  երկու  կողմերը  միմյանց  մեղադրում  են  հրադադարի  ռեժիմը  խախտելու  և  լրտեսություն  կատարելու  մեջ ։

Աղբյուրը armenian.irib.ir

Դիտվել է 440 անգամ
 


Այս թեմայով