Ազգային պատկերասրահի 51 կտավ տրամադրվել է Քննչական կոմիտեին՝ «դիզայնն» ապահովելու համար

13756_bՊաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ այս տարվա հուլիսի 31-ին ՀՀ Ազգային պատկերասրահից 51 հատ թանգարանային առարկաներ, կամ ավելի ճիշտ՝ կտավներ, հանձնվել են ՀՀ քննչական կոմիտեին՝ մեկ տարի ժամկետով ժամանակավոր պահպանության: Իսկ ավելի կոնկրետ՝ կտավները տրվել են քննչական կոմիտեին՝ վերջինիս նորակառույց շենքը զարդարելու համար: Այսինքն՝ Հայաստանի պետական հարստություն հանդիսացող թանգարանային առարկաներն արդեն սկսել են ծառայեցնել պետական գերատեսչությունների «դիզայնն» ապահովելու համար:

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշված «գործարքի» առնչությամբ ասել է. «Այդ նկարները ոչ թե ցուցադրված են եղել ազգային պատկերասրահում, այլ պահուստային ֆոնդի նկարներն են: Դրանք տեղադրված են մեզ մոտ, և ցանկացած այլ պետական հիմնարկում տեղադրված կան այդ նկարներից: Ի դեպ, ազգային պատկերասրահից պարբերաբար մասնագետներ են գալիս, ստուգում են նկարները և գնահատում դրանց վիճակը»:

 

Դիտվել է 90 անգամ
 


Այս թեմայով