Ազգային Ժողով կանցնեն եզդիները, ռուսները, ասորիները և քրդերը

աժ9Սահմանադրական բարեփոխումներից հետո երկար ժամանակ է ինչ քաղաքական դաշտը և հասարակությունը սպասում է, թե իշխանությունները ինչպիսի ընտրական օրենսգիրք են ներկայացնելու: Եվ ահա երեկ Կառավարության պաշտոնական կայքում հրապարակվեց Ընտրական օրենսգրքի նախագիծը: Ըստ նոր Սահմանադրության Ազգային Ժողովում պետք է ներկայացված լինեն նաև ազգային փոքրամասնությունները: Կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասում ընդգրկվում են ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնության ներկայացուցիչները:

Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների չորս ամենամեծ ազգային փոքրամասնությունների համայնքներն են.

Եզդիներ 35,272
Ռուսներ 11,862
Ասորիներ 2,769
Քրդեր 2,131

 

 


Այս թեմայով