Ազգային Ժողովում կլինեն 115 պատգամավոր

աժ նիստ8Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանըներկայացրեց իր մոտեցումները Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:
Ինչպես նշեց պադգամավորը դեռ տարիներ առաջ նախագահի կողմից կազվել էր հանձնաժողով բարեփոխումները քննարկելու համար. «Բարեփոխումների կարիքը զգացվեց այն ժամանակ երբ հասկացանք որ 2005 թվականի փոփոխությունները մարդակենտրոն չեն, այլ անձակենտրոն, իսկ այս նոր բարեփոխումներին կարող են ոչ ասել միայն նրաք ովքեր ծանոթ չեն դրանց ։ Բարեփոխումներին դեմ կուսակցություններն իրականում հստակ ոչ չեն ասել մասնավորապես ՀԱԿ կուսակցությունն ու Ժառանգությունը: Անգամ ՀԱԿ ի ղեկավար Լեվոն Տեր Պետրոսյանն է ասում որ իր կուսակցությունը պառակտված է եւ անդամներից մի քանիսն են միայն դեմ արտահայտվում; իսկ Ժառանգությունից միայն Փոստանջյանը ով հանդես է գալիս ոչ օրինական իշխանափոխության հորդորներով ցուցաբերելով հայ կնաջը ոչ վայել փահվածք»,-ասաց պատգամավորը՝ ավելացնելով, որ դեմ արտահայտվողները թող ներկայանան իրենց առաջարկներով.«Բոլոր նրանք ովքեր դեմ են արտահայտվում բարեփոխումներին թող ներկայանան իրենց առաջարկներով ու ծրագրերով: Նոր սահմանադրությամբ կնտրվեն նվազագույնը 101 պատգամավոր որոնց թիվը կարող է հասնել 115-ի կապված ազգային փոքրամասնությունների հետ որոնց մասով քննարկումներ գնում են սակայն հոկտեմբերի 6-ից հետո նոր կներկայացվեն»,-ասաց պատգամավորը:

Դիտվել է 68 անգամ
 


Այս թեմայով