Ազգային ժողովը 3-րդ և վերջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի նախագիծը

աժ9Այսօր խորհրդարանում արտահերթ նստաշրջանով մեկնարկեց Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումը:

ՀՀ խորհրդարանը մայիսի 25-ին, 3-րդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի նախագիծը։ Կողմ է քվեարկել 102 պատգամավոր, դեմ՝ 17-ը, եւս 3-ը ձեռնպահ են մնացել։

Նշենք, որ առաջին եւ երկրորդ ընթերցումների միջեւ նախագծում մի շարք փոփոխություններ են կատարվել, իսկ երրորդ ընթերցումից առաջ կատարվել են միայն խմբագրական փոփոխություններ:

Նկատենք, որ ԸՕ-ն Սահմանադրական օրենք է և համարվում է ընդունված, երբ քվեարկում են պատգամավորների 3/5-րդը:

Մինչև քվեարկությունը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ նախագծում տեղի են ունեցել խմբագրական փոփոխություններ, շտկումներ, որոշ նախադասություններ վերաշարադրվել են:

Անդրադառնալով ԸՕ-ի շուրջ կոնսենսուսին, Հարությունյանը տեղեկացրեց, որ իշխանությունները վերահաստատում են իրենց դիրքորոշուոմը:

Դիտվել է 34 անգամ
 


Այս թեմայով