Ազգային Ժողովը պետք է տեղափոխել Գյումրի

աժԱյս օրերին քննարկվում է նախարարությունները մարզեր տեղափոխելու նպատակահարմարությունը: Իմ կարծիքով ոչ թե նախարարությունները պետք տեղափոխել մարզեր, այլ՝ Խորհրդարանը կարելի է տեղափոխել Գյումրի, ինչն ակնհայտորեն կակտիվացնի Հայաստանի երկրորդ քաղաքը, այն դարձնելով ավելի ակտիվ և քաղաքականացված կենտրոն: Պատգամավորները, որոնց մեծ մասը հարուստներ են, Երևանում փողեր ծախսելու փոխարեն, այդ փողերը կծախսեն Գյումրիում: Ճիշտ է, կան պատգամավորներ, որոնք Գյումրիի տեղը չգիտեն, բայց կսովորեն, իսկ այսօրվա Ազգային ժողովի շենքը կարելի է դարձնել Հայաստանի հանրապետության նախագահի նստավայր:

Գրում է քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը իր ֆեյսբուքայնէջում

 


Այս թեմայով