ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանի բիզնեսներից մեկը (տեսանյութ)

52147895456Politik.am-ը գրել էր, որ ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանը 2 մլն դոլար արժողությամբ առանձնատուն ունի և ներկայացրել էին այլ լրատվամիջոցների հրապարակումները, որոնք չէին հերքվել ՕԵԿ-ականների կողմից:

Մենք հարգելով լրատվական էթիկան հրապարակեցինք նաև ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանի ներկայացուցչի հերքումը: Այսօր ՕԵԿ-ական լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ «Արթուր Բաղդասարյանն այն եզակի գործիչներից է, ով բիզնես չի դիզել»: Այդ իսկ պատճառով մենք ներկայացնում են ամիսներ առաջ հրապարակված մի հոդված, որը ներկայացնում է ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանի բիզնեսը: Լավ կլինի, որ այս հրապարակումն էլ հերքվի և մենք մեծ սիրով նրանց փաստերով հիմնավորված հերքումը կհրապարակենք:

«ԱԱԽՔ քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ունեցվածքի մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, ըստ որոնց Արթուր Բաղդասարյանը մեծ կարողություն է դիզել այն տարիներին, երբ ընդդիմության դշտից տեղափոխվեց իշխանական: Այդ ժամանակ նրա, թե եկամուտներն աճեցին, և թե ունեցվածք:Արթուր Բաղդասարյանն իր ունեցվածքը հայտարարագրել է 2012 թվականին։ Նրա դրամական միջոցները կազմել են 5.000.000 դրամ և 20.000 ԱՄՆ դոլար, տարեկան եկամուտը կազմում է 4.274.700 դրամ, որը գոյանում է աշխատավարձից։
Արթուր Բաղդասարյանի դրամական միջոցները, սակայն չի նշվում, թե ինչպիսի համամասնությամբ են բաշխված: Սակայն politik.am-ին հայտնի դարձավ, որ ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանը վերջին տարիներին քարի մշակման մի արտադրամաս է կառուցել, որը շուտով կհանձնվի շահագործման: Այն գտնվում է Երևանից փոքր ինչ հեռու` Կոտայքի մարզի Արամուս Գյուղում»:

Ահա նաև մեկ այլ լրատվամիջոցի հրապարակում ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանի բիզնեսի վերաբերյալ, որը չի հերքվել

 


Այս թեմայով