Home » Real Politik » Ազատ արձակեք հիվանդ տղային

Ազատ արձակեք հիվանդ տղային

maxresdefaultԵրկու շաբաթ առաջ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը դիմել էր Հատուկ Քննչական Կոմիտե՝ Սարի Թաղի գործով կալանավորված Տիգրան Մարգարյանի խափանման միջոցը փոխելու համար։ ԲՀԿ խմբակցության պատգամավորը դիմել էր նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, տեղեկացնելով, որ Տիգրան Մարգարյանը լուրջ հիվանդություններ ունի, այդ թվում այնպիսին, ինչը անհնարին է դարձնում նրա հանդեպ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը։ Տիգրանի մայրը Օմբուդսմենի գրասենյակ էր ներկայացրել բոլոր անհրաժեշտ բժշկական հիմնավորումները։

Երեկ Օմբուդսմենը Նաիրա Զոհրաբյանին պաշտոնապես պատասխանել է, որ Տիգրան Մարգարյանի հետ կապված անհրաժեշտ միջնորդությունները արդեն իսկ ուղարկվել են պատկան մարմիններին։ Նշենք, որ Օմբուդսմենի գրասենյակը օպերատիվ արձագանքել է պատգամավորի բարձրացրած խնդրին եւ հենց խցում տեսակցել է Տիգրան Մարգարյանի հետ։

Նաիրա Զոհրաբյանը կրկին դիմում է Հատուկ Քննչական մարմիններին՝ անհապաղ փոխել Տիգրան Մարգարյանի խափանման միջոցը եւ ազատ արձակել հիվանդ տղային։

Դիտվել է 310 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy