Ազատություն Լևոն Հայրապետյանին. բողոքի ակցիա

13000163_1188281624538691_4281187494880921723_nԻ պաշտպանություն ռուսաստանցի հայ գործարար Լևոն Հայրապետյանի ՀՀ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնելու: Նախաձեռնող խումբը իր հայտարարության մեջ նշում է.< Հավաքվում ենք երեքշաբթի, ապրիլի 19Ին, ժամը 13.00 Հանրապետության Հրապարակ, Մարիոտ հյուրանոցի մոտ ու քայլում դեպի ԱԳՆ, նամակ հանձնելուց հետո քայլում ենք ՌԴ դեսպանատուն ու նամակ հանձնում:

Մոսկվայի դատարանը օրերս հայազգի բարերար Լևոն Հայրապետյանին դատապարտեց 4 տարվա ազատազրկման։
Գործարարը մոտ մեկ տարի անցկացրել է քննչական մեկուսարանում, ապա տնային կալանքի պայմաններում։ Նրա փաստաբաններն այն ժամանակ պահանջել են փոխել խափանման միջոցը՝ ներկայացնելով պաշտպանյալի ծանր առողջական վիճակի մասին վկայող փաստաթղթեր։ Հայրապետյանը հերքում է մեղադրանքը։Հայրապետյանը երկրորդ կարգի հաշմանդամ է, չորս ինֆարկտ և երկու ինսուլտ է տարել, տառապում է քաղցկեղով, ուրոլոգիական խնդիրներ ունի, դժվար է տեղաշարժվում:

Այս օրերին, երբ Արցախը առավել քան կարիքն ունի իր բարերարի, դժբախտ պատահականությամբ նա կալանավորվում է: Ողջ հայ ժողովուրդը պահանջում է ամեն կերպ ազատ արձակել բարերարին, սակայն իշխանությունները, մասնավորապես Արտաքին Գործերի նախարարությունը, ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը քար լռություն են պահպանում:

Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, պահանջում ենք արտաքին գերատեսչությունից անհապաղ կապ հաստատել իրենց ՌԴ գործընկերների հետ և ամեն խողովակով փորձել հասնել Լևոն Հայրապետյանի ազատ արձակմանը:
Հավաքվում ենք երեքշաբթի, ապրիլի 19Ին, ժամը 13.00 Հանրապետության Հրապարակ, Մարիոտ հյուրանոցի մոտ ու քայլում դեպի ԱԳՆ>:

 


Այս թեմայով