Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու կասկածանքով 3 անձ բերման է ենթարկվել

Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու կասկածանքով 3 անձ բերման է ենթարկվել

հգֆհֆգՈստիկանության կենտրոնականի բաժին է բերման ենթարկվել երեք անձ` ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու կասկածանքով, Politik.am—ին ասացին ոստիկանության մամուլի ծառայությունից:

Նշենք, որ երեկ ինքնակամ ոստիկանություն էր ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի  նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախկին թիկնազորի անդամ Տիգրանը, ում Սմբատ Հակոբյանը մատնանշել էր որպես իրեն ծեծողների մեկը։

Նշված անձն արդեն փոխանցվել է նախաքննություն իրականացնող Քննչական կոմիտեին, որը դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով):

Հիշեցնենք, որ երեկ ազատամարտիկները ժամանակ էին տվել իրավապահ մարմիններին:

 

Դիտվել է 48 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy