Ազատամարտիկների երթին կարող է միանալ ՀՅԴ-ն. ԲՀԿ-ն սպասում է որոշման

arm138529871412Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը՝ դեկտեմբերի 10-ին ազատամարտիկների նախաձեռնած հանրահավաք-երթին միանալու պատրաստակամություն են հայտնել մի շարք քաղաքական ուժեր: Որոշ ուժեր էլ, սակայն, դեռ հստակ չեն հայտարարել իրենց մասնակցության մասին:

«Առաջին լրատվական»-ը ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանից փորձեց ճշտել՝ արդյոք «Բարգավաճ Հայաստանը» միանալո՞ւ է այդ երթին: «Բայց ով ասեց, որ որոշում կա: Դեռ քննարկողներն իրենք չեն որոշել, այսինքն՝ վերջնական որոշում՝ որևէ բան անելու, դեռ չկա, համենայն դեպս՝ որքանով ինձ է հայտնի, վերջին «կլոր սեղանին» խոսակցությունը դա է եղել: «Բարգավաճ Հայաստանը» ներկայացուցիչ էր ուղարկել երկու օր առաջ, ներկայացուցիչը Տիգրան Ուրիխանյանն էր, որը մասնակցեց քննարկմանը, քննարկման ժամանակ որոշվեց քննարկումները շարունակել»,- ասաց նա:

Ուրիխանյանը նաև հավելեց, որ իրենց պատասխանը կլինի այն ժամանակ, երբ հստակ որոշում լինի ու նաև կախված նրանից՝ ինչ կորոշվի:

Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը նշեց, որ նախնական բանավոր պայմանավորվածություն է եղել «կլոր սեղանի» շուրջ բոլոր մասնակից կուսակցությունների հետ, և բոլորը համաձայնել են: Հարցին՝ արդյոք երթին մասնակցության հատուկ հրավերներ կլինե՞ն առաջիկայում, թե՞ կսահմանափակվեն այդ բանավոր պայմանավորվածությամբ, ազատամարտիկը պատասխանեց, որ չի կարծում՝ որևէ հրավեր ուղարկեն. «Մեր հայտարարությունն ուղղակի բոլորին հասու է, բոլորը տեղյակ են, և ինձ թվում է՝ կգան, այդ թվում նաև, կարծում եմ, ՀՅԴ-ն: Թեև դեռևս կոնկրետ խոսակցություն չի եղել, բայց իրենց կողմից արձագանքներ կան, որ իրենք էլ կմասնակցեն»:

Դիտվել է 84 անգամ
 


Այս թեմայով