Ազատամարտիկները Յուրա Աթոյանի մասին

big_d961e9f23Գագիկ Ծառուկյանի հասցեին վիրավորանքներ հնչեցրած Յուրա Աթոյանին ազատամարտիկները ճիճու են անվանել Օրեր առաջ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում ոմն գյումրեցի Յուրա Աթոյան, ով ներկայացել էր իբրև ազատամարտիկ, իրեն իրավունք էր վերապահել վիրավորական և կոպիտ արտահայտություններ հնչեցնել հայաստանյան մի շարք գործիչների նկատմամբ: Այդ մասին տեսանյութ էր հրապարակել ՙԱրմլուր. էյէմ՚ կայքը: Չակերտավոր ազատամարտիկի ոչ կոռեկտ պահվածքը զայրույթի մեծ ալիք է բարձրացրել Շիրակի մարզի Երկրապահ կամավորականների միության անդամների շրջանում: Մեծ թվով ազատամարտիկներ այսօր վրդովված այցելել են ՙԱրմլուր՚-ի խմբագրություն և հայտնել, որ Յուրի Աթոյան կոչված անձը բացարձակապես առնչություն չունի ազատամարտի հետ և իր գռեհիկ պահվածքով անվանարկում է երկրապահների անունը: Ավելի ուշ պարզվել է, որ ԵԿՄ անդամները գնացել են Ազատության հրապարակ և հարվածել են այնտեղ գտնվող Աթոյանին:

 


Այս թեմայով