Home » Real Politik » «Ազատագրենք Էջմիածինը մանվելիզմից և վանդալիզմից»

«Ազատագրենք Էջմիածինը մանվելիզմից և վանդալիզմից»

01_1Հարցազրույց Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանի հետ.

-Պարո՛ն Թումանյան, երեկ հայտնի դարձավ, որ չդիմանալով հակառակորդ կողմի ճնշումներին, ինքնաբացարկ է ներկայացրել Մասիսի քաղաքապետի թեկնածու Կարո Օհանյանը: Նկատի ունենալով, որ Ձեր մրցակցի հետևում ևս կանգնած է Մանվել Գրիգորյանը, հնարավոր համարու՞մ եք, որ Դուք ևս կարող եք չդիմանալ ճնշմանը և ինքնաբացարկ ներկայացնել: -Իմ առաջադրման օրվանից լուրեր են տարածում, որ ես Մանվելի մարդն եմ, նրա դրածոն եմ, շուտով հրաժարվելու եմ պայքարից, իմ կողքին եղած մարդկանց ահաբեկելու են, չեն թողնելու, որ ես հասնեմ մինչև քվեարկություն ու էլի նման բազմաթիվ անհեթեթ լուրեր ու բամբասանքներ են տարածվում: Դրանք հատուկ կազմակերպված սադրանքներ են: Ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ես ինքնաբացարկ չեմ ներկայացնելու, ես պայքարելու եմ մինչև վերջ, քանի որ իմ պայքարը հանուն Էջմիածնի է, հանուն Էջմիածնի ու էջմիածինցու ազատագրման: Ես պայքարելու եմ, որ Մանվելն այլևս հնարավորություն չունենա Էջմիածնում անպատիժ զբաղվի վանդալիզմով ՝ մեքենաների անվադողերը իջեցնի կամ ճղի, չեմ թողնելու, որ մարդկանց ինքնադատաստանի ենթարկի, ծեծի ու ջարդի: Սա սովորական քաղաքապետի ընտրություն չէ, սա ազատագրական պայքար է, և ես հաստատակամ եմ այդ պայքարը տանել մինչև վերջ, մինչև հաղթանակ և համոզված եմ, որ մեր քաղաքի բնակիչներն էլ կաջակցեն ինձ Էջմիածինը ազատելու Մանվելից ու մանվելիզմից:

Ամբողջական նյութը այստեղ

Դիտվել է 3,343 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy