Ադրբեջանցի քաղաքագետն Ադրբեջանին զգուշացնում է

2310511531443247109Գայանե Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջումգրել է.

Ադրբեջանցի քաղաքագետն Ադրբեջանին զգուշացնում է. պատերազմ սկսելուց առաջ մտածել հայկական կողմի՝ միջուկային մարտագլխիկներ ունենալու հավանականության մասին

«Կան տեղեկություններ, որոնց համաձայն Հայաստանը դեռ խորհրդային շրջանից ժառանգություն մնացած միջուկային մարտագլխիկներ ունի»: Այս մասին, Moderator.az-ի հաղորդմամբ, Minval.az-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի իսլամական կոմիտեի ղեկավար, քաղաքագետ Հեյդար Ջամալը:
Քաղաքագետը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին, ընդգծել է նոր պատերազմի սկսման հավանականության մշտական առկայությունը: «Մարդկությունը կանգնած է 3-րդ համաշխարհային պատերազմի շեմին: Այսօր քարտեզի վրա այնքան շատ թեժ կետեր կան, որ վաղը կարող է մեծ պատերազմ սկսվել… Տեղեկություններ կան, որոնց համաձայն Հայաստանը դեռ խորհրդային ժամանակներից որպես ժառանգություն մնացած միջուկային մարտագլխիկներ ունի, որոնք նա չի վերադարձրել Մոսկվային, և դրանք Մեծամորի ատոմակայանի միջոցով մշտապես թարմացվում են: Հայ միջուկային ֆիզիկոսները խորհրդային գիտական պոտենցիալի մի մասն էին: Ղարաբաղը ետ վերադարձնելու մասին մտածելիս մենք չենք կարող լուրջ չվերաբերվել այս հանգամանքին»,- նշել է Հ. Ջամալը : Իսկ ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչության պետ Դավիթ Բաբայանի համոզմամբ՝ եթե պատերազմ սկսվի, կասկածի տակ կլինի Ադրբեջանական պետության գոյությունն ընդհանրապես…

Դիտվել է 289 անգամ
 


Այս թեմայով