Ադրբեջանցի Ռոմեոն դանակահարել է իր սերը մերժած հայուհուն

94dc54329e25f79c8a3f66d37ea38c47_XLՌուսաստանում ադրբեջանցի Ռոմեոյի անառողջ կրքի զոհը 19-ամյա հայուհի է դարձել։ Տղամարդը աղջկան դանակահարել է «Օտրադնոե» մետրոյի կայարանի մոտ, փոխանցում է mk.ru-ն։ Սպանված Աննայի շուրջբոլորը մշտապես պտտվում էր ոչ ադեկվատ վարքով 19-ամյա մի ադրբեջանցի՝ Էդիկը։

Աղջիկն ու տղան հանդիպում էին դպրոցում, սակայն հետո Աննան որոշել էր վերջ դնել հարաբերություններին, իսկ Էդիկին դա դուր չէր եկել, եւ նա պարբերաբար փորձում էր իր աննորմալ վարքով արժանանալ աղջկա ուշադրությանը։

Նա մշտապես հետեւում էր աղջկան, սպառնում ուժ գործադրել։ Աղջկա հայրը բազմիցս հանդիպել էր տղայի մոր հետ՝ իրավիճակը պարզելու համար, սակայն կինը նույնպես  նորմալ էր համարում իր տղայի արարքը։ Աղջիկն ու նրա հայրը մի քանի անգամ դիմում են գրել ոստիկանություն, սակայն քննիչները հանցագործության տարր չեն գտել տղայի արարքում։

Երկրպագուի հետապնդումներն ավարտվել էին հոկտեմբերի 12-ին՝ ժամը 19։00-ին։ Տուն վերադառնալիս նա հաղորդագրություն էր ուղարկել հորը, որպեսզի վերջինս դիմավորի իրեն։ Սակայն աղջկան դիմավորելու դուրս եկած հայրը Խաչատրյան փողոցի 16 տան մոտ գտել էր դստեր մարմինը։ Նախնական վարկածի համաձայն՝ աղջկան մետրոյի մոտ դիմավորել էր ադրբեջանցի երիտասարդը՝ իր ընկերների հետ, տարել նրան մի կողմ եւ տեղի ունեցած զրույցից հետո դանակի մի քանի հարված հասցրել աղջկա որովայնին։ Հայրը ցանկացել է ինքնադատաստան տեսնել տղայի նկատմամբ։ Կասկածյալը ձերբակալված է։

Դիտվել է 91 անգամ
 


Այս թեմայով