Ադրբեջանցի զինծառայող է զոհվել

Ադրբեջանի ԶՈւ-ի զինծառայող, շարքային Սանան Մամեդովի մահվան առնչությամբ երկրի ռազմական դատախազությունը հետաքննություն է սկսել:

Պաշտոնական շրջանակները պնդում են, որ զինվորը մահացել է «մարտական հերթապահության կանոնների կոպիտ խախտման պատճառով»:

Ինչպես գրում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, շարքային Մամեդովն արդեն հողին է հանձնվել իր հայրենի Ջուլֆա շրջանում:

Ավելի վաղ համացանցում տեղեկություն էր տարածվել Մամեդովի՝ հայ զինվորների հետ փոխհրաձգության ժամանակ մահանալու մասին:

Այս թեմայով