Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին հայտնի է դարձել դեպքից երեք ամիս անց

Ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին հայտնի է դարձել դեպքից երեք ամիս անց

07-12-2015-DSX-sehid--480x358Razm.info-ն գրում է. Արդեն 3 ամսից ավելի է, ինչ Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայությունը թաքցնում է զոհված զինծառայողներից մեկի մասին տեղեկությունը: Բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում, սակայն, 2016-ի մարտի 15-ին Ռազմինֆոյին հայտնի է դարձել, որ դեռևս 2015-ի դեկտեմբերի 6-ին մահացել է Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության զինծառայող Համիդբեյ Ջաֆարովը (Həmidbəy Cəfərov):

Զոհված զինծառայողը ապրում էր Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի` Իրանի հետ սահմանին և Արցախի սահմանից շուրջ 25-30 կմ հեռավորության վրա տեղակայված Բալա Բեհմենլի գյուղում:

Նշված գյուղի մոտակայքում տեղակայված է Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության Հորադիզի սահմանապահ ջոկատի 4 սահմանային ուղեկալներից մեկը:

Դիտվել է 94 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy