Ադրբեջանցիների ցանկությունը արյամբ նշել նոր պաշտպանության նախարարի նշանակումը անպատասխան չի մնա

Կրթության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի վարչախմբի ստվերային եկամուտների կառուցվածքում նավթային շրջանառությունից հետո երկրորդ տեղում են բանակի համար նախատեսված միջոցները:
imagesԱդրբեջանի արդեն նախկին պաշտպանության նախարար, ազգությամբ լեզգի Սաֆար Աբիևին փոխարինեց թյուրք Զաքիր Գասանովը:

Փաստորեն, Իլհամ Ալիևը իր առաջին կադրային նշանակումով բացահայտում է իր հիմնական անհանգստությունները` ամրապնդել կառավարչական բուրգը, ազատվելով այն մարդկանցից, ովքեր չափից ավելի շատ են տեղեկացված և երկրում էլ ավելի թուլացնել ազգային փոքրամասնությունների դիրքերը:

Ինչ խոսք, նավթային եկամուտների կանխատեսվող նվազումը անխուսափելիորեն բերելու է սև ոսկու ասեղին սովորած հասարակության ներսում լրացուցիչ ցնցումների:

Ինչ վերաբերում է սահմանին երեկ տեղի ունեցած ողբերգական միջադեպին, ապա ադրբեջանցիների ցանկությունը արյամբ նշել նոր պաշտպանության նախարարի նշանակումը անպատասխան չի մնա: Արյունը, հատկապես Կովկասում, հատկապես հայկական արյունը գին ունի և Զաքիր Գասանովը վճարելու է այդ գինը:

Դիտվել է 51 անգամ
 


Այս թեմայով