Ադրբեջանցիները վերադարձրել են Քյարամ Սլոյանի գլուխը

12801622_581199098701565_4156590658696349369_nPolitik.am-ը տեղեկացրել էր, որ Արցախում տեղի ունեցած մարտերի ժամանակ զոհված ժամկետային զինծառայողներից մեկն Արագածոտնի մարզից 20-ամյա Քյարամ Սլոյանն է: Սլոյանը Արտաշավան գյուղից էր: Մեր հրապարակումներից մեկում տեղեկացրել էինք, որ  ադրբեջանզի զինվորականները անմարդկայնորեն գլխատել էին Քյարամ Սլոյանին և զինծառայողի գլուխը տարել իրենց հետ:

Կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, 2016 թվականի  ապրիլի 8-ին   ժամը 15:00-20:00-ն ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան և հարավարևելյան հատվածներում պահպանվելու է կրակի դադարեցման խիստ ռեժիմ՝ երկու կողմերի զինծառայողների դիակները փոխանակելու նպատակով:
ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը տեղեկացրել է, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ։

Եվ ահա ինչպես տեղեկացնում են Politik.am-ի աղբյուրները կրակի դադարեցման ռեժիմի ընթացքում, դիակների փոխանակության ժամանակ հայկական կողմը պահանջել և հետ է ստացել նաև զինծառայող Քյարամ Սլոյանի գլուխը:

Դիտվել է 10,403 անգամ
 


Այս թեմայով