Ադրբեջանում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավորներ

Ադրբեջանի հյուսիսում  5.1 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, օջախը գտնվել է 10կմ խորությամբ, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:

Էպիկենտրոնը գտնվել է Բասքալ քաղաքից 26կմ դեպի հյուսիս-արևելք:

Բաքվի բնակիչները հայտնել են, որ ցնցումները զգացվել են նաև մայրաքաղաքում:

Ինչպես հայտնում է Report-ը, կա 3 վիրավոր: Նրանք հոսպիտալացվել են:

Այս թեմայով