Ադրբեջանում ոստիկանները քաղաքացիական ակտիվիստի են ծեծել

bak.thumbԱդրբեջանցի հայտնի աստվածաբան, ոչ վաղ անցյալում քաղբանտարկյալ, «Մուսուլմանական միասնություն» հասարակական կազմակերպության առաջնորդ Տալե Բագիրզադեն դաժան ծեծի է ենթարկվել Բաքվի Յասամալի շրջանի ոստիկանությունում, գրում է contact.az-ը։

 

Facebook-ի իր էջում նա գրել է, որ իր գրասենյակից ոստիկանություն է կանչվել։

 

Շրջանի ոստիկանապետ Իսֆենդիյար Մեհբալըևը նրանից բացատրություն է պահանջել, թե ինչու է մարդիկ հավաքում ու քայլերթ կազմակերպում։ Դրան աստվածաբանը պատասխանել է, որ ոչինչ չի կազմակերպել, այլ իրեն դիմել են ու առաջարկել երկրի ազգային հերոս Մուբարիզ Իբրահիմովի գերեզման այցելել, և նա պատրաստվում է դա անել։

 

Ապա Բագիրզադեն խնդրել է իրեն բաց թողնել, քանի որ նամազի ժամ է եղել։ Սակայն Մեհբալըևն արգելել է գնալ, և Բագիրզադեն սկսել է աղոթել ոստիկանությունում։ Դրանից հետո ոստիկանները սկսել են ծեծել նրան՝ լրջորեն վիրավորելով դեմքը։

 

Turan գործակալությանը չի հաջողվել կապվել Բագիրզադեի հետ, նրա հեռախոսը չի պատասխանել։ ՆԳՆ-ում ևս չեն մեկնաբանել Բագիրզադեի բողոքը։

Դիտվել է 20 անգամ
 


Այս թեմայով