Ադրբեջանում միլիոնավոր «դոլարներ» են վառվում

c71f932727dd4a3e4ecbb53ab72_prevԱդրբեջանական «Գյունեշլի» հանքահորի թիվ 10 վթարային հարթակում հրդեհը շարունակվում է, կրակն անցել է որոշ հորատանցքեր:«Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ` այսօր լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի «Ազնեվթ» ձեռնարկության գլխավոր ինժեներ Բալամիրզա Ալիռահիմովը:Ադրբեջանում վերջին երեք տարիներին նավթային հարթակների վրա վթարները տեղի են ունենում պարբերաբար, ինչը վկայում է աշխատանքների ղեկավարման, ինչպես նաեւ անվտանգության ապահովման մեջ լուրջ խնդիրների առկայության մասին:

Նման վթար թիվ 441 հարթակում տեղի էր ունեցել 2014 թվականի հոկտեմբերի 23-ին: Այն ժամանակ զոհվել էր 5 մարդ:

2013 թվականի օգոստոսի 17-ին «Բուլլա դենիզ» նավթահորի թիվ 90 հարթակում տեղի ունեցած հրդեհը արտասահմանյան ընկերությունների օգնությամբ հաջողվել էր մարել երեք ամիս հետո:

Մասնագետների կարծիքով` ադրբեջանական նավթային հարթակներում հրդեհներն ու վթարները տեղի են ունենում մարդկային գործոնի` ղեկավարության մեղքով: Նրանք բազմիցս նշել են, որ այդ վթարները ղեկավարության կողմից լրացուցիչ եկամուտ ստանալու, կապիտալ վերանորոգումները հետաձգելու հետեւանք են:

Հ. Գ. Ադրբեջանի պետական բյուջեի մեծ մասը բաժին է հասնում նավթի արդյունահանման արդյունքում առաջացած եկամուտներին, որի մի մասը այժմ այրվում է և չի հաջողվում չեզոքացնել կրակը:

Դիտվել է 224 անգամ
 


Այս թեմայով