Home » ՄԱՄՈՒԼ » Ադրբեջանում հայ գերիներ կան

Ադրբեջանում հայ գերիներ կան

1288936646_geri1«Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ գերիներ կան թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմից։ «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության տնօրեն Լարիսա Ալավերդյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել՝ իրենք սկսե՞լ են արդյոք զբաղվել գերիների հարցով։
Մեր հարցին ի պատասխան՝ Լարիսա Ալավերդյանը հայտնեց, որ հայտնի Է այս պահի դրությամբ գերիների թիվը, սակայն իրենք չունեն համապատասխան գործընթացը սկսելու պայմանները։
Բանն այն Է, որ պատկան մարմինները պետք է ՀԿ-ին տրամադրեն անհրաժեշտ տվյալները, որից հետո միայն գործին ընթացք կտրվի. «Ես դիմել եմ Արցախի նախագահի խոսնակին, արտաքին գործերի նախարարին, որպեսզի այդ հարցով մեզ օժանդակեն։ Երբ մենք ունենանք նվազագույն չափով տեղեկությունները, կանցնենք գործի, այդ տվյալները պետք է պետությունը տա։ Մենք չենք կարող սեփական նախաձեռնությամբ սկսել»։ Լարիսա Ալավերդյանի փոխաևցմամբ՝ իրենց   կազմակերպությանն   Է  դիմել   մի ծնող և հայտնել զինծառայող որդու անհետացման մասին։ Այս խնդրին ընթացք տալու համար ևս անհրաժեշտ Է առնվազն երկու բան. «Նախ՝ Ադրբեջանը պետք է հայտնի, որ իրենց տարածքում են գտնվում այսինչ մարդիկ, կամ ծնողները պետք է դիմեն Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը, որից հետո միայն մենք կարող ենք միջամտել»,– ներկայացրեց Լ. Ալավերդյանը։

Վերջինս տեղեկացրեց նաև, որ գերատեսչության կողմից իրենց տվյալներ չտրամադրելու պատճառը ստեղծված իրավիճակն Է. «Նրանք չեն ուզում հուսահատ վիճակի մեջ գցել ծնողներին։ Անհետ կորածների մասին տեղեկությունը կարող Է թերություններ ունենալ, հնարավոր Է՝ նա մահացած Է, հնարավոր է՝ ոչ»։

Լարիսա Ալավերդյանը հայտնեց, որ, ամենայն հավանականությամբ, երկուշաբթի օրն արդեն որոշ տվյալներ հայտնի կլինեն»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 9,243 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy