Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Ադրբեջանում խուճապի են մատնվել

Ադրբեջանում խուճապի են մատնվել

52-472x265«Շանթ 2015» պլանային ռազմավարական զորավարժությունների ընթացքում ծրագրված են տագնապներ, հավաքներ, տարհանումներ: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց, որ բնակչությունը պետք է գիտակցված մոտենա այն հարցին, որ այս օրերին իրականանում են լայնամասշտաբ զորավարժություններ, որոնց շրջանակում կարող են լինել տագնապներ, հավաքներ, տարհանումներ: «Պետք չէ խուճապի մատնվել, իհարկե, սահմանային լարվածություն կա, բայց նաև լայնամասշտաբ զորավարժություններ են ծավալված, որոնց նպատակով կարող են հիմնական տագնապներ, հավաքներ, տեղհանումներ և այլ միջոցառումներ անցկացվել»,-հավելեց Արծրուն Հովհաննիսյանը:

Հայաստանում մեկնարկել են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Համապետական նշանակության «Շանթ-2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:

Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:

Ադրբեջանում ցնցված են այդ երկրի հետ հայկական երկու հանրապետությունների սահմաններում լարված իրավիճակի պայմաններում Հայաստանում պլանային «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացման բարձր մակարդակով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական իշխանամետ ԶԼՄ-ներն անթաքույց նախանձով են անդրադարձել զորավարժանքների հենց առաջին օրը Հայաստանի ղեկավարության, ուժային կառույցների պատրաստվածությանը եւ բնակչության բոլոր շերտերի ակտիվ մասնակցությանը միջոցառմանը:

Մասնավորապես, Ադրբեջանի իշխանության խոսափող haqqin.az եւ virtual.az լրատվական կայքերը գրել են, որ չնայած զորավարժանքների գաղտնի բնույթին, այն բնակչության շրջանում տագնապ չի առաջացրել անգամ սահմանամերձ որոշ շրջաններից բնակիչների զանգվածային տարհանման ժամանակ, ինչը եղել է զորավարժանքների տարրերից մեկը:

ԶԼՄ-ները մեջբերել են Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի` բնակչության համար արած այն պարզաբանումը, որ զորավարժանքները պետական բոլոր կառույցների աշխատանքները համակարգելու քննություն են` միտված հավանական ռազմական գործողություններին պետական կառույցների եւ բնակչության պատրաստվածության բարձրացմանը:

Ադրբեջանական իշխանամետ ԶԼՄ-ներն անդրադարձել են նաեւ զորավարժանքների շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից սեպտեմբերի 3-ին հրավիրված Անվտանգության խորհրդի նիստին, որտեղ տեղեկություններ են հաղորդվել վերջին օրերին Հայաստանի շրջակայքում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

Հայաստանում սեպտեմբերի 3-ին մեկնարկել են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Համապետական նշանակության «Շանթ-2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:

Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:

Դիտվել է 4,493 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy