Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Ադրբեջանում խորհրադարնական ընտրություններ են

Ադրբեջանում խորհրադարնական ընտրություններ են

http--civilnet.am-wp-content-uploads-2013-12-Azerik-larԱյսօր՝ ժ. 08.00-ին, Ադրբեջանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունները: Այս մասին տեղեկացնում է Tass.ru-ն: Բացվել են ավելի քան 5,5 հազար ընտրատեղամասեր: Ընտրություններին, որը կտևի մինչև ժամը 19-ը, կարող են մասնակցել ավելի քան 5,1 մլն ընտրողներ: Քաղաքացիները կարող են ընտրել միայն երկրի ներսում, Ադրբեջանի սահմաններից դուրս ընտրատեղամասեր բացելը արգելված է երկրի օրենսդրությամբ:

Երկրի բարձրագույն օրենսդրական մարմնի՝ Միլի Մեջլիսի 125 տեղի համար պայքարում է 767 թեկնածու՝ պատգամավորական մեկ աթոռի համար պայքարում են միջինը 6 մարդ: Առաջիկա հինգ տարում խորհրդարանում տեղ ունենալու համար պայքարում են 430 ներկայացուցիչներ 15 քաղաքական կուսակցություններից և յոթ կուսակցություն միավորող մեկ դաշինքից, ինչպես նաև անկախ թեկնածուներ: Ամենաշատ թեկնածուներ՝ 116, առաջադրել է «Նոր Ադրբեջան» կուսակցությունը:

Երկրի օրենսդրության համաձայն՝ ընտրական շեմը հաղթահարելու սահմանափակում չկա. ընտրությունները համարվում են կայացած ընտրողների ցանկացած քանակով մասնակցության դեպքում: Հաղթում է ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն:

Ընտրություններին հետևում է արտասահմանյան 503 դիտորդ՝ միջազգային 40 կազմակերպություններից և 53 երկրներից:

Դիտվել է 27 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy