Ադրբեջանում զորավարժություններ են սկսվել

Qadin-snayperler_2Ադրբեջանական բանակն այսօր լայնամասշտաբ հրամանատարաշտաբային զորավարժություններ է սկսել։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այդ մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։

Զորավարժությունները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 13-ը։ Դրանց կմասնակցի 65 հազար մարդ, մոտ 700 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 500 հրթիռային և հրետանային սարքավորում, մինչև 40 ինքնաթիռ, 50 ուղղաթիռ, 20 նավ և այլ համակարգեր։ Օգտագործվելու են նաև անօդաչու թռչող սարքեր։

Պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանատարության ներքո անցկացվող զորավարժությունների նպատակը բոլոր տեսակի զորքերի մարտունակությունը ստուգելն է։

Դիտվել է 122 անգամ
 


Այս թեմայով