Ադրբեջանում զինծառայող է սպանվել

2410807711456133022Փետրվարի 20-ին Ադրբեջանի սահմանապահ զորամասերից մեկում զինծառայող է սպանվել ոչ մարտական պայմաններում: Այս մասին տեղեկացնում է contact.az-ը:

Սանան Մեհթիզադեի մահվան մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա եղբայրը։

Եղբոր խոսքով՝ Սանանը զոհվել է ծառայակից ընկերոջ գնդակից՝ մարտական հենակետում։ Մեհթիզադեն զորակոչվել էր 2015 թվականի հունվարին։

Սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունից հայտնել են, որ դեպքի առնչությամբ տեղեկություններ չունեն։

Դիտվել է 74 անգամ
 


Այս թեմայով