Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Արցախում և Հայաստանում

Երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանային տարածքումԻնչպես հաղորդում է Միջերկրածովյան սեյսմոլոգիական ընկերությունը, երկրաշարժի էպիկենտրոնը Բաքվից 143 կմ արևմուտք է, Սաբիրաբադից՝ 22 կմ հյուսիս-արևմուտք:

Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 08:46-ին: Էպիկենտրոնում այն եղել է 4,9 մագնիտուդ: Հիպոկենտրոնը 62 կմ խորության վրա է:

Հայաստանում այն զգացել են Սյունիքի մարզում, նաև Երևանի որոշ վարչական շրջաններում: Երկրաշարժն ուժգին ցնցում է առաջացրել նաև Արցախում:

Դիտվել է 234 անգամ
 


Այս թեմայով