Ադրբեջանում անկարգությունների ժամանակ երկու ոստիկան է սպանվել

Ադրբեջանի արևմուտքում գտնվող Գյանջա քաղաքում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում սպանվել է երկու ոստիկան: Այս մասին ասվում է երկրի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«2018 թվականի հուլիսի 10-ին 150-200 մարդուց բաղկացած արմատական կրոնական խումբը փորձել է խախտել Գյանջայի գործադիր իշխանության շենքի դիմաց հրապարակի կարգուկանոնը», — ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ զանգվածային անկարգությունների մասնակիցները, անտեսելով ոստիկանների նախազգուշացումը, դիմադրություն են ցույց տվել իրավապահ մարմինների աշխատակիցներին՝ կիրառելով բութ և ծակող գործիքներ:

«Ոստիկանության ձեռնարկած կտրուկ միջոցառումների արդյունքում 40 մարդ ձերբակալվել և տեղափոխվել է Գյանջայի ոստիկանության բաժանմունք», — նշել են ոստիկանությունից:

Այս թեմայով