Ադրբեջանն արձագանքել է արևմուտքի դրսևորած դիրքորոշմանը

4e45a0232442dc528d7ec4797492a190_XLԱնդրադառնալով Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունների վերաբերյալ արևմուտքի բացասական դիրքորոշմանն, այդ երկրի նախագահի գործադիր աշխատակազմի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ՝ Նովրուզ Մամեդովն ասել է.«Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվեցին  բարձր մակարդակում ինչը գերազանցում է արևելյան Եվրոպայի և ԱՊՀ-ի շատ երկրներում անցկացված ընտրությունների մակարդակը»: Նա  հավելել է. «Այս ընտրությունները տեղի են ունեցել և՛ միջազգային և՛ երկրի օրենքների շրջանակում»,-այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Սույն թվականի հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրություններում, երկրի գործող նախագահ՝ Իլհամ Ալիևը շահելով ձայների մոտ 85 տոկոսը երրորդ անգամ դարձավ այդ երկրի նախագահ:

Հայտարարելով, որ ընտրախախտումներ են տեղի ունեցել, բողոքարարները քննադատել են այդ ընտրությունների վերաբերյալ որոշ միջազգային կազմակերպությունների դրական հաղորդումները և պահանջել են չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները:

Դիտվել է 29 անգամ
 


Այս թեմայով