Ադրբեջանի օդուժը զորավարժություն է անցկացրել սահմանի մոտ

1364743302_mi24_2Ադրբեջանի օդուժին պատկանող մարտական ուղղաթիռները տակտիկական զորավարժություններ են անցկացրել սահմանամերձ գոտում։ Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, զորավարժություններն անցկացվել են պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և փոխվարչապետ Յաղուբ Էյուբովի մասնակցությամբ։

 Զորավարժությունների ընթացքում օդաչուները հանձնարարություն են ունեցել բացահայտել հակառակորդի պայմանական օբյեկտները, զինտեխնիկան ու այլ թիրախներ։ Նաև իրականացվել են հրթիռների մարտական կրակոցներ ու պայմանական թիրախների ոչնչացում։

Դիտվել է 139 անգամ
 


Այս թեմայով