Ադրբեջանի սահմանը հատած 76-ամյա կինը ԿԽՄԿ-ի աջակցությամբ վերադարձավ Հայաստան (Ֆոտո)

Kin_adrbejanԿարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո այսօր՝ նոյեմբերի 12-ին, Հայաստան է հայրենադարձվել Տավուշի մարզի Կոթի գյուղի բնակչուհի 76-ամյա Լուսինե Աբովյանը, որը նոյեմբերի 8-ին հատել էր միջազգային սահմանը՝ հայտնվելով Ադրբեջանում։

ԿԽՄԿ տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է.

«Հայրենադարձման գործողությունը տեղի ունեցավ ադրբեջանական Ղազախ եւ հայկական Իջեւան քաղաքների միջեւ անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։

Գործելով որպես չեզոք միջնորդ եւ իր հանձնագրին համաձայն՝ ԿԽՄԿ-ն աջակցել է այս հայրենադարձմանը՝ գործելով Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ համատեղ։

Մինչ հայրենադարձումը անձը հավաստիացրել էր ԿԽՄԿ-ի աշխատակիցներին, որ վերադառնում է հայրենիք իր հոժար կամքով։

Հիմնվելով Ժնեւյան կոնվենցիաներով սահմանված իր հանձնագրին՝ ԿԽՄԿ-ն գործում է տարածաշրջանում 1992 թվականից ի վեր՝ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված»:

Դիտվել է 280 անգամ
 


Այս թեմայով