Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է հայկական գնդակից սպանված հերթական զինծառայողի մասին

2ea616a5978945488baf720a1ae1c168Դեկտեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում հայկական կողմի կրակոցից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ջաֆարզադե Ռեշադ Էլյար օղլուն (Cəfərzadə Rəşad Əlyar oğlu): Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այլ տեղեկություն չի հաղորդել։

Կայքը նշում է, որ վերջին շրջանում իրադրությունը լարված է հայ-ադրբեջանական սահմանին։ Հայկական կողմը մշտապես հայտարարում է, որ հակառակորդի ապակայունացնող գործողություններն անպատիժ չեն մնալու, և ստեղծված իրադրության հետևանքները լինելու են ծանր ու անդառնալի:

Հավելենք, որ 2015-ին սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում տեղ գտած և հայտնի դարձած 87-րդ դեպքն է, որն արձանագրել է Ռազմինֆոն։ Հայտնի դարձած նախորդ կորուստն ադրբեջանական բանակում գրանցվել է օրեր առաջ՝ դեկտեմբերի 14-ին։ Հայկական կողմի կրակոցից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ

Դիտվել է 195 անգամ
 


Այս թեմայով