Ադրբեջանի ՊՆ-ն խոստանում է դագաղներ ուղարկել, սակայն ինքն է դրանք ստանում

14079262381412828407_1000x669Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակը երեկ ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում՝ ի պատասխան ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի խոսքերի հայտարարել է, որ «ամեն օր հայ զինվորների դագաղներ է ուղարկելու Հայաստան՝ Լռենային Ղարաբաղից»:  Սա իսկապես շատ ուշագրավ հայտարարություն է: Ադրբեջանը իր ՊՆ մամուլի խոսնակի բերանով հայտարարում է, որ իր համար առաջնային է ոչ թե ղարաբաղյան խնդրի լուծումը, այլ հայ զինվորների սպանությունը: Այս հայտարարությամբ Ադրբեջանը արդեն իսկ հավասարվում է Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորմանը և զարմանալիչի լինի, եթե մի օր էլ մեզ հայտարարեն «անհավատներ» և ջիհադ սկսեն մեր դեմ:

Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակի հայտարարությունը հատկապես ծիծաղելի և մառազմատիկ է դառնում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի հայտարարության ֆոնին: Արծրուն Հովհանիսյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ խոսում է կազմակերպված պետության և սկզբունքներ բանակի անունից: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը ցույց տվեց, որ հայկական կողմը հանգիստ է և գիտի իր գործը:

Դիտվել է 383 անգամ
 


Այս թեմայով