Ադրբեջանի նախագահը ժամանել է Բելառուս

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով նոյեմբերի 18-ի ուշ երեկոյան ժամանել է Մինսկ: Բելառուսի մայրաքաղաքում Ալիևը մի շարք հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների, տեղի ադրբեջանցի գործարարների, նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Ադրբեջանի նախագահը Լուկաշենկոյի հետ քննարկելու է երկկողմ տնտեսական, քաղաքական և ռազմական բնույթի հարցեր, նախատեսված է ավելի քան 10 պայմանագրի ստորագրում:

Ալիև-Լուկաշենկո հանդիպումը տեղի կունենա փակ, դեմ առ դեմ քննարկման ձևաչափով:

Այս թեմայով