Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնակցելու համար իր թեկնածությունն է առաջադրել 13 մարդ

Ադրբեջանում ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցելու համար իր թեկնածությունն է առաջադրել 13 մարդ: Այդ մասին հայտնել է երկրի ԿԸՀ նախագահ Մազահիր Փանախովը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

Նրա խոսքով՝ իրենց թեկնածությունները հաստատելու համար նրանք փաստաթղթերը ներկայացրել են ԿԸՀ:

«Նրանցից հինգի թեկնածությունն արդեն հաստատվել է, մնացածների փաստաթղթերն ուսումնասիրվում են»,- ասել է ԿԸՀ ղեկավարը:

Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ հաստատվել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի, ինքնաառաջադրվածներ Անար Ումուդովի, Թուրալ Աբասլըի, Զահիդ Օրուջի, ինչպես նաև Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից առաջադրված Ֆուադ Ալիևի թեկնածությունները:

 


Այս թեմայով


Politik.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache