Ադրբեջանի հիվանդանոցներից մեկում հայ երեխաներին վարակված արյուն են ներարկել. aravot.am

06.03.42Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղի բնակիչ Լեւան Հակոբյանի կրտսեր որդու կինը՝ Ալինա Հակոբյանը ներկայումս ծանր հիվանդ է: 30-ամյա կինը լյարդի ցեռոզ ունի: Նա իր ամուսնու՝ Վարդանի հետ գտնվում է Ռուսաստանի Օրյոլ քաղաքում: Լեւան Հակոբյանն ասում է, որ 1980-ականների երկրորդ կեսին Ադրբեջանի Ղազախ քաղաքի հիվանդանոցում հայ երեխաներ են բուժվել: Նոյեմբերյանի շրջանից հայ երեխաներին բուժման համար Ղազախ են տեղափոխել, քանի որ այդտեղ աշխատել է հմուտ մանկաբույժ Նազիրովը: Լեւան Հակոբյանն ասում է , որ Ալինային հեպատիտ Բ վիրուսով վարակված արյուն են ներարկել, ինչն էլ տարիներ հետո լյարդի հիվանդության պատճառ է դարձել: Լ. Հակոբյանի խոսքերով՝ Ոսկեվանի բնակիչ Արսեն Ալեքսանյանը, որը տարեկից է Ալինային, նույնպես գտնվել է Ղազախի հիվանդանոցում: Լ. Հակոբյանը համոզված է , որ Ղազախի հիվանդանոցում նրան եւս վարակված արյուն են ներարկել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։

Դիտվել է 680 անգամ
 


Այս թեմայով