Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները դեկտեմբերին եռակողմ հանդիպում կունենան

Էլմար Մամեդյարովը, Մոհամադ Ջավադ Զարիֆը և Մևլութ Չավուշօղլուն պայմանավորվել են դեկտեմբերի 19-20-ը Բաքվում եռակողմ հանդիպում ունենալու շուրջ, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության մամուլի ծառայությունը: «Նախարարները կարևորում են այդ հանդիպումը տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ուրբաթ օրը նախարարները քննարկել են «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքը և Կասպից ծովի իրավական կարգավիճակը: Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները Բաքվում մասնակցում են «Ասիայի սիրտը- Ստամբուլյան գործընթաց» համաժողովին:

 


Այս թեմայով