Ադրբեջանի զորավարժություններն անցկացվում են ԵԱՀԿ Վիեննայի 2011թ. փաստաթղթի 5-րդ գլխի խախտումով. Հայաստանի ԱԳՆ

Ադրբեջանում ընթացող զորավարժությունները խախտում են ԵԱՀԿ Վիեննայի 2011թ. փաստաթուղթը, որը վերաբերում է վստահության և անվտանգության միջոցների ամրապնդմանը:

«Հատկանշական է, որ Ադրբեջանն ակնհայտորեն խախտում է Վիեննայի 2011թ. փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1 կետը (որոշակի ռազմական գործունեության մասին նախապես տեղեկացնելը)», — Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

40.1.1 կետը պահանջում է տեղեկացնել ռազմական գործունեության մասին այն դեպքերում, երբ դրանում ներգրավված է առնվազն 9000 մարդ` ներառյալ աջակցող զորքերը, կամ առնվազն 250 մարտական տանկ, կամ առնվազն 500 զրահապատ մարտական մեքենա, կամ առնվազն 250 ինքնագնաց և քարշարկվող հրետանային միջոց, ականանետեր և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (100մմ և ավելի տրամաչափով):

 

 

Այս թեմայով