Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 93 զինծառայող. «Խազար»-ը շարունակում է հայտնել ադրբեջանական կողմի կորուստները

42314Չնայած Ադրբեջանը հասարակությունից թաքցնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ապրիլյան եռօրյա ռազմական ագրեսիայի հետևանքով կորցրած զինծառայողների պաշտոնական թիվը, «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտը, սոցիալական ցանցերում իր կատարած հետազոտությունների հիման վրա հայտնել է, որ ապրիլի 1-6-ին առաջնագծում տեղի ունեցած բախումներում Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 93 զինծառայող:
Ըստ «Խազարի»` ոչնչացվածներից 52-ը զինվորներ են, 10-ը` պայմանագրային զինծառայողներ, 10-ը` ենթասպա, 21-ը` սպաներ: «Խազարին» հայտնի է դարձել ադրբեջանական կողմից 21 վիրավոր զինծառայող լինելու մասին եւս:

 


Այս թեմայով