Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 2400 կրակոց. կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետ. ԼՂՀ ՊԲ

UAG-40-4Նոյեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2400 կրակոց:

ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ շփման գծի հյուսիսարեւելյան (Յարըմջա) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ հաստոցավոր ավտոմատ նռնականետ (5 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը` պատասխան գործողությունների դիմելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Դիտվել է 221 անգամ
 


Այս թեմայով