Ադրբեջանի զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց, 2-ը՝ ականանետից

սահմանՀոկտեմբերի 8-ին եւ լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 90 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 82 մմ-ոց ականանետից /2 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 


Այս թեմայով