Ադրբեջանի զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է 200 կրակոց. ԼՂՀ ՊԲ

սահմանՀուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 35 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը՝ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Դիտվել է 72 անգամ
 


Այս թեմայով