Ադրբեջանի երկրաշարժը հայկական հատուկ զենքի կիրառման հետևանք է

yaponiya_zemletresenie1Մենք արդեն տեղեկացրել էին, որ Ադրբեջանում ժամը 08.49-ին տեղի է ունեցել երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ: Երկրաշարժը զգացվել է Արցախում 4 բալ ուժգնությամբ, Հայաստանի մի շարք բնակավայրերում` Վանաձորում (2-3 բալ), Ստեփանավանում, Կապանում (3 բալ), Իջևանում, Նոյեմբերյանում (4 բալ), Չորաթանում (3-4 բալ), Այգեձորում (4-5 բալ) և Երևանում (3-4 բալ): Report-ը գրում է, որ Ադրբեջանի Գեյչայ գյուղի բնակչուհին երկրաշարժի ժամանակ ջրհորի մոտ է կանգնած եղել, ու ցնցումների հետևանքով ընկել է հորն ու հոսանքահարվել:

Ադրբեջանում խուճապի են մատնվել և համացանցում արդեն իսկ ադրբեջանցի օգտատերերը գրում են, որ երկրաշարժը Հայաստանի կողմից հատուկ զենքի գործադրման արդյունք է: Ադրբեջանական քարոզչամեքենան չի կարողանում իր բնակիչներին հանել խուճապային իրավիճակից: Հիմա հստակ է, որ Ադրբեջանի կողմից  աահմանային լարվածություն ստեղծելը հակառակ էֆեկտն է տվել և հիմա ադրբեջանական խունտան ևս հայտնել է խուճապային վիճակում:

Հ.Գ.Պետք է նկատել նաև, որ ադրբեջանցիների մտահոգությունները անտեղի չեն, քանի որ ինչպես տեղեկացնում է Voskanapat.ino լրատվականը ըստ «Շանթ 2015» զորավարժության սցենարի, զորավարժության երկրրոդ օրը Հայաստանի հարևան երկրում 7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունենում: Հուսանք սա զուգադիպություն չէ և հայկական կողմը իրականում նամն հնարավորություններ ունի:

 


Այս թեմայով