Ադրբեջանի գործողությունն անհետեւանք չի մնա. Հայաստանի ՊՆ արձագանքը

wQQ8rpGvd3cfZP7bv7hCQRTvnTԱդրբեջանի հերթական ահաբեկչական գործողությունն անհետեւանք չի մնա: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ՊՆ-ն՝ անդրադառնալով նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից մարտական հենակետում հայ զինծառայողների զոհվելու փաստին:

Հայաստանի ՊՆ հայտարարությունում ասվում է.

«ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում  նոյեմբերի 12-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանի եւ Միքայել Առաքելի Թորոսյանի հարազատներին եւ կիսում է կորտսյան ծանր վիշտը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խստագույնս դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական ահաբեկչական բնույթ ունեցող գործողությունը: Գիտակցելով, որ տվյալ գործողությունն անհետեւանք չի մնալու եւ մեղավորները պատժվելու են՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հերթական անգամ գնում է իրավիճակի սրման:

Միաժամանակ, ուշադրություն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի կողմից շփման գծում իրադրության ապակայունացմանն ուղղված քայլերը օրըստօրե ինտենսիվանում են այդ երկրում ընտրական գործընթացների ավարտից եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան այցից անմիջապես հետո, ինչը եւս մեկ անգամ փաստում է այդ պետության իշխանությունների կողմից ԼՂ խնդրի կարգավորան հարցում ապակառուցողական մոտեցման, միջնորդական առաքելության հորդորների անտեսման եւ միջազգային իրավունքի նորմերի ոտնահարման մասին:

Դիտվել է 89 անգամ
 


Այս թեմայով