Ադրբեջանի բարոյական արժեհամակարգը քնած մարդուն կացնահարելն է

0901safarov1Ադրբեջանի բարոյական արժեհամակարգը քնած մարդունկացնահարելն է

ԵԽԽՎ լիագումար  նիստում ասել է Նաիրա Զոհրաբյանը

ԵԽԽՎ լիագումար նիստն այսօրքննարկել է միացյալ երկու զեկույց՝ ՙԱմրացնել իրավապաշտպաններիիրավունքների պաշտպանությունն ուդերը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում, ինչպես նաեւ՝զեկույց, որը վերաբերում էր հասարակական կազմակերպությունների գործունեությանն անհարկի միջամտություններին։ Նշյալ երկու զեկույցների հեղինակներնանդրադարձել են ԵԽ անդամ երկրներում եւ հատկապեսԱդրբեջանում իրավապաշտպաններիիրավունքների ոտնահարմանը եւ հասարակական կազմակերպությունների գործունեությանը խոչընդոտող օրենսդրությանը։ Հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը եւս իր ելույթում անդրադարձել է նշյալ խնդիրներին։

Իր ելույթում ԲՀԿ պատգամավորն ասել է՝

ՙԶեկույցները, որոնք ներկայացված ենմեր գործընկերներ Մեյլիս Ռեպսի եւ  Իվ Կրուխտենի  կողմից՝ անդրադառնում են  ԵԽ անդամ որոշ երկրներում առկա լրջագույն հիմնախնդիրների՝ իրավապաշտպանների իրավունքներիպաշտպանության եւ հասարակական կազմակերպություններիգործունեության լրջագույն խնդիրներին։ Այո,  ԵԽ անդամ բազմաթիվ երկրներում,  այդ թվում նաեւ իմ երկրում, կան մարդու իրավունքներիխախտման հետ կապված  խնդիրներ եւմենք  պատրաստ ենք դրանք բաց ու հրապարակային քննարկել։ Սակայն, մերկառույցում կա մի երկիր, որը բացառիկ էմարդու իրավունքների հանդեպդրսեւորած իր ցինիզմով։ ԴաԱդրբեջանն է,  որտեղ մարդուիրավունքի, խոսքի ազատության մասինխոսելը հավասարազոր է Դանիել Խարմսի հումորեսկներին։ Ադրբեջանում իրավապաշտպան եւ հասարակական գործունեությամբ զբաղվելը հավասարազոր է մահապարտության։ Այն սահմանափակումները, որ դրվում են հասարակական կազմակերպությունների առաջ՝ օրինական գրանցում ստանալու համար,  նման է մի ամբողջ Գողգոթա անցնելուն։ Հասարակական կազմակերպությունները, գրանցում ստանալու համար, պետք է փաստեր ներկայացնեն, որ իրենք, խնդրում եմ ուշադրություն՝ հարգում են Ադրբեջանիազգային բարոյական արժեքները։Մինչդեռ, ադրբեջանական ՙազգային բարոյական արժեքների հարգումը՚խիստ կասկածելի հասկացություն է. օրինակ, երբ ադրբեջանցի սպա,մարդասպան Ռամիլ Սաֆարովը կացնահարեց  հայ սպա Գուրգեն Մարգարյանին, Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար ԷլմիրաՍուլեյմանովան հայտարարեց, որ դա  հայրենասիրության օրինակ էերիտասարդության համար։ Ահա սա է Ադրբեջանի բարոյական արժեհամակարգը։ Ադրբեջանում իրավապաշտպանները,քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, լրագրողները դատապարտվում եւ ուղարկվում են բանտ միայն նրա համար,  որ չեն ցանկանում դառնալ ռեժիմի ստրուկը։ Հիշենք Լեյլա եւ Արիֆ Յունուսներին, Խաջիդա Իզմայիլովային, Իլգար Մամադովին, ով դանդաղ մահվան է դատապարտված ադրբեջանական բանտում եւ տասնյակ այլ քաղբանտարկյալների։

Այո, դուք իրավացի եք, տիկին Ռեպս. ադրբեջանցի իրավապաշտպաններինկեղծ մեղադրանքներ են ներկայացվում, նրանք ենթարկվում հալածանքների,խոշտանգումների, նրանց սպանում են։ Ու այդ ամենը արվում էադրբեջանական բարոյական արժեհամակարգի դրոշի տակ։ Իսկ դա նշանակում է, որ որեւէ հասարակական կազմակերպություն, որեւէ իրավապաշտպան, որեւէ քաղաքացիական ակտիվիստ չի կարող գործել նման ՙբարոյականության՚ շրջանակում, եւ ի սկզբանե դատապարտված է դառնալու Ալիեւի ռեժիմի թշնամին։ Իսկ թե ի՞նչ է լինում Ալիեւի ռեժիմի թշնամիների հետ՝հարցրեք Իլգար Մամադովին. նա դեռ ողջ է՚։

 


Այս թեմայով