Ադրբեջանին զսպող գործոնը պետք է լինի հայակական բանակի հզորացումը

Օրերս Ժնևում տեղի էր ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի  ժամանակ քննարկվել էր Արցախա-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը: Սերժ Սարգսյանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահը, նույնպես, շահագրգռված էր, որ լարվածությունը թուլանա, և կոմերը խոստացել էին ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:

Սակայն մի քանի օր անց՝ արդեն երեկ սահմանին կրկին կրակոցներ եղան, և զինվոր զոհվեց: Politik.am-ը ձախողված բանակցությունների շուրջ զրուցել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ: Պատգամավորը նշեց, որ սա արդեն սովորական դարձած երևույթ է, երբ նախագահների «հանդիպումներից առաջ և հետո տեղի են ունենում նման սադրանքներ ադրբեջանական կողմից: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանը խաղաղ բանակցություններում չափազանց անկանխատեսելի կողմ է, հետևաբար, Ադրբեջանին զսպող գլխավոր գործոնը պետք է լինի հայակական բանակի օրեցօր հզորացումը և արդիականացումը, ռազմական բալանսի վերականգնումը, որը մեր դիրքերն էլ ավելի կուժեղացնի բանակցությունների գործընթացում»,- եզրափակեց պատգամավորը:

 


Այս թեմայով