Ադրբեջանին զենք վաճառելով՝ Բելառուսը վտանգում է տարածաշրջանում կայունությունը

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկի հետ։

«Դեսպանին փոխանցեցի մեր խորը մտահոգությունն այն կապակցությամբ, որ Բելառուսը, լինելով Հայաստանի բարեկամ երկիր, ունենալով գործընկերային պարտավորություններ, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, դրանով նպաստում է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, որը վտանգում է տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված ջանքերը», — ֆեյսբուքյան  իր էջում գրել է Ա.Գրիգորյանը:

 


Այս թեմայով


Politik.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache