Ադրբեջանը 20-ից ավելի զոհ է տվել

turqՎերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին կրկին ծայրահեղ լարված իրավիճակ է: Ադրբեջանական զինված ուժերը փորձում ենք սադրանքների գնով հասնել հաջողությունների, սակյան հանդիպելով Հայկական բանակի դիմադրությանը և հակահարձակմանը հետ են շպրտվում: Միայն վերջին մի քանի օրերի ընթացքում ադրբեջանական կողմը քսանից ավելի կորուստներ է տվել:

Միայն Մարտակերտի շրջանի Գետառատ գյուղի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանցի ավելի քան տասը դիվերսանտ: Առնվազն յոթ ադրբեջանցի դիվերսանտ է սպանվել Տավուշի մարզի դիրքերի պաշտպանության ընթացքում:Այսօր առավոտյան՝ ժամը 9:00-ի սահմաններում, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականացրել նաև Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով մարտ է սկսվել, որը տևել է շուրջ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով և մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել:

Դիտվել է 132 անգամ
 


Այս թեմայով